Վերադառնալ «ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ» ժողովածուին
Բանաստեղծություն
ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ
18.XI.1959թ.
Չանախչի
Ինձ մեկ-մեկ նույնիսկ այնպես է թվում,
Թե ես քնել եմ այն թագուհու հետ,
Որին կոչում են Կլեոպատրա:
Քնել եմ, հետո... առավոտ ծեգին
Գլխատվել նրա` ինձ շոյած ձեռքով: