Վերադառնալ «ԴԻՄԱԿՆԵՐ» ժողովածուին
Բանաստեղծություն

ՄԻԱՉՔԱՆԻՆ

14.XI.1963թ.
Երևան
Մի աչքով եմ նայում կյանքին:
(Երկրորդ աչքըս ապակուց է):
Եվ մի հատիկ իմ այս աչքով 
Շատ եմ տեսնում,
Իսկ երկրորդով՝ ավելի՛ շատ,
Որովհետև
Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով... մի՜շտ երազում...