- 79 -

Իմ եա՛ր, թէ ի վեր հայիմ,
        թէ ի վայր, քան ըզքեզ չըկա.
Ամէնն աստեղաց նըման,
        դուն ի մէջ պայծառ լուսընկա.
Կաղանդըն շնորհաւոր կ’ասեն,
        ի տարին մէկ օր մի կու գայ.
Այսօր ինձ հազա՛ր կաղանդ 
        աչերուս, որ ըզքեզ տեսա: