- 4 -

Այս այստընվորիս վերայ 
    երկու բան ողորմ ու լալի. 
Մէկ՝ որ սիրոյ տէ՛ր լինի, 
    Մէկ՝ որ գա՛յ Գըրողն ու տանի: 
Մեռածըն գէմ չէ՛ լալի, 
    որ ունի զիւր խոցն ալանի. 
Եկէ՛ք, զողորմուկս տեսէք, 
    ոչ մեռած է, ոչ կենդանի: